Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

«Հազար դրամների» օրինագիծն ընդունվեց երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

«Հազար դրամների» օրինագիծն ընդունվեց երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ
15.12.2016 | 17:02

ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հազար դրամների օրինագիծը, որով նախատեսվում է աշխատող քաղաքացիներից պարտադիր ամեն ամիս հազար դրամ գանձել՝ վիրավոր զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու նպատակով:

Օրենքն ուժի մեջ է մտելու 2017-ի հունվարի 1-ից: Նախագիծն ընդունվեց 84 կողմ, 4 դեմ և մեկ ձեռնպահ քվեարկությամբ։ Դեմ էին «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Ձեռնպահ քվեարկեց Էդմոն Մարուքյանը:

Դիտվել է՝ 3097

Մեկնաբանություններ